«Ի՞նչ գումարների մասին է խոսքը, հավանաբար թյուր բացատրված է։ Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, որտեղ ապրում եմ։ Կարող եք հայտարարագիրը կրկին նայել, բոլորին հասանելի է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով իր հայտարարագրի մասին հարցին։
Հարցին, թե Գյումրին շարունակո՞ւմ է համարվել աղետի գոտի, մարզպետը պատասխանեց․ «Վերջին անգամ ե՞րբ եք եղել Շիրակի մարզում։ Եթե տեսել եք, Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպե՞ս կարող ենք դիտարկել աղետի գոտի։ Ինձ թվում է՝ այդ խոսույթն այլեւս մեզ չի վերաբերվում»։
Մուշեղ Մուրադյանը նաեւ ասաց, որ Շիրակի մարզում հեղեղումների վտանգ չկա։ Ըստ նրա՝ մարզի բոլոր ջրամաբարները լցված են, բայց վտանգավոր իրավիճակ չեն գրանցել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ