Ermenihaber. Ծագումով հայ լրագրող Հայկո Բաղդադը, որը թուրքական լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական վիճակին:
Նա ընդգծել է, որ երկրում իշխանության գտնվող «Ժողովուրդ» դաշինքը շարունակում է տանջել մարդկանց՝ նկատի ունենալով երկրում առկա ճգնաժամերի ստեղծումը:
Նրա համոզմամբ, Թուրքիայի տնտեսությունը հավասարվել է գետնին, իսկ այդ իրավիճակը ի հայտ է եկել, որովհետև սովն ու խորը աղքատությունը տանելի են եղել մարդկանց կողմից:
Բաղդադը կանխատեսել է նաև, որ Թուրքիային առաջիկայում էլ ավելի մեծ ու վատ ճգնաժամեր են սպասվում:
Կարդացեք նաև
«Անօրինական գաղթականների խնդիրը և առհասարակ միգրանտների հարցը սպառնում է բոլորին՝ վատ հետևանքով:
Թմրամիջոցները, մաֆիան, բանդաների ձևավորումն ու քաոսն ամենուր է:
Թուրքիան աշխարհի աչքերում երևում է որպես մի ավազակ պետություն»,-եզրափակել է նա: