Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Վաղն Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Այս ընթացքում ընտրապայքարը մի շարք ձևափոխումների է ենթարկվել։
Եթե թեկնածությունների գրանցման ժամանակ ամենահավանական թեկնածուն համարվում էր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ապա թեկնածուների հաստատումից հետո ակնկալվում էր, որ մրցակցությունը լինելու է Ղալիբաֆի և Սաիդ Ջալիլիի միջև։
📍Քարոզարշավի և հատկապես՝ հեռուստաբանավեճերի մեկնարկից հետո Մասուդ Փեզեշքիանը կարողացավ օրակարգն իրենով անել և հիմա նա, ըստ տարբեր կենտրոնների սոցհարցումների, արդեն առաջին տեղում է։
Կարդացեք նաև
📍Հօգուտ պահպանողականների իրավիճակը կարող է լինել, եթե դաշտում մնան կա՛մ Ղալիբաֆը, կա՛մ Ջալիլին, ինչն այս պահի դրությամբ տեղի չի ունեցել։ Եթե պահպանողականներն այդպես էլ չմիավորվեն, երկրորդ փուլի հավանականությունը մեծ կլինի։