Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ Փաշինյանի նորանշանակ խորհրդական

Հունիս 27,2024 13:08

«Վարչապետն առաջարկել է այս պաշտոնում, ես համաձայնել եմ, այս պատասխանատվությունը վերցրել եմ, որ համար շնորհակալ եմ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը։

Հարցին, թե որ ոլորտներում կարող է խորհուրդներ տալ Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց․ «Երբ մենք վարչապետի հետ կքննարկենք, թե ինչ ոլորտն եմ ես համակարգելու, հենց այդ ոլորտի շրջանակներում էլ մենք կաշխատենք։ Ես զինվորական եմ, նաեւ աշխատել եմ մարզպետ։ Այդ երկու ոլորտում կարող եմ տալ խորհուրդներ»։

Հարցին, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տա, որ մեր կորցրած տարածքները պետք է վերադարձնել, Արամ Խաչատրյանը պատասխանեց․ «ՀՀ տարածքը 29 743 քկմ է, եւ դա չի էլ քննարկվում»։

Հայաստանից բռնազավթած տարածքներին անդրադառնալով՝ նա ասաց․ «Դրա մասին վարչապետը բազմիցս խոսել է, այդ տարածքները պետք է վերադառնան Հայաստանին, դիվանագիտական ճանապարհով»։

Արամ Խաչատրյանը հավելեց․ «Հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, եւ մենք չպիտի շեղվենք խաղաղության պայմանագրից։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կարձագանքի»։

Լրագրողները նաեւ հարցրին Արամ Խաչատրյանին՝ ի վերջո ո՞վ հանձնեց Արցախը։ «Արցախի գործող իշխանությունները»,- պատասխանեց նա։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր մոտ մտահոգություն չեն առաջացնո՞ւմ, երբ պատերազմով վախեցնում է հայ ժողովրդին, նա պատասխանեց՝ «Ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930