Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ օրս նախաքննության մարմինը չի վերադարձրել իրենց հեռախոսները և բնակարաններից առգրավված օրինական զենքերը»

Հունիս 27,2024 12:54

Հունիսի 4-ին «ԱԳՆ-ի գործով»` խուլիգանության մեղադրանքով ձերբակալված քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը դատարանի որոշմամբ՝ դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել, փոխվել է խափանման միջոցը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը:

Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի և Հրաչյա Թովմասյանի բողոքները և վերջիններիս ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ:

2024 թվականի հունիսի 14-ին Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը (նախագահող դատավոր Ա. Վարոսյան) բավարարեց Գարրի Ավագյանի, Անդրանիկ Եղոյանի և Հայկ Մեսրոպյանի բողոքները և վերջիններիս ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ:

Հիշեցնենք՝ վերջիններս ձերբակալվել էին խմբի կազմում ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր, «հօպ համակարգեր, տանկեր, իսկանդերներ» … ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար:

Հավելենք, որ վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել և մինչ օրս նախաքննության մարմինը չի վերադարձրել իրենց հեռախոսները և բնակարաններից առգրավված ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների օրինական զենքերը:

Տավուշը հանուն հայրենիքի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930