Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլեւ հնարավոր այլ տեղերից, որտեղից ավանդաբար կախվածություն է ունեցել»

Հունիս 27,2024 12:47

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել 2024 թվականի հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Սա այն որոշումներից է, որն ի ցույց է դնում արդար դատաքննության իրավունքին քաղաքացիների հասանելիությունն ապահովելու կառավարության կամքը։ Եվ մենք սա դիտում ենք արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ դատական համակարգի բարեփոխումների համատեքստում։ Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ երեկ ԵԽԽՎ-ն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր բանաձեւում բարձր է գնահատել նաեւ դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Իհարկե, նշել է մի շարք մարտահրավերների մասին, այդ խնդիրների մասին մենք նույնպես գիտենք։ Եվ մեր կամքն է, որպեսզի հետեւողական եւ անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգն իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով»։

Ըստ նրա՝ դատական համակարգի հետ կապված մարտահրավերը 2018 թվականից եղել է եւ շարունակում է մնալ նույնը։ «Մենք պետք է կենտրոնացած մնանք այդ մարտահրավերի վրա։ Որո՞նք են այդ մարտահրավերները, մենք ասում ենք, որ մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլեւ կախվածություն չունենա հնարավոր այլ տեղերից, որից սովորաբար ունենում են կախվածություն կամ ավանդաբար ունեցել են կախվածություն։ Եվ այս առումով դատական համակարգում նույնպես հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարեւոր է մեզ համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930