Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպայման բոլոր մանկապարտեզներ ես պետք է այցելեմ եւ տեսնեմ, թե ինչ գույք ենք ձեռք բերել»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2024 11:49

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 2 մլրդ 310 մլն 503.0 հազար դրամ գումարի չափով՝ շինարարությունն ավարտված եւ ավարտվող թվով 93 մանկապարտեզի գույքով ապահովման, ինչպես նաեւ անհետաձգելի ծրագրերի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման նպատակով։

Թվարկելով կառուցված եւ հիմնանորոգված բոլոր մանկապարտեզները՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Տիկին Անդրեասյան, ինձ կհիշեցնեք, ես կընտրեմ, թե որ մանկապարտեզ ենք այցելում։ Անպայման այդ բոլոր մանկապարտեզներ ես պետք է այցելեմ, եւ տեսնենք, թե ինչ գույք ենք ձեռք բերել այս որոշման արդյունքներով»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց․ «Մենք սրանով մենք նաեւ ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի երիտասարդ մայրիկները աշխատելու, տնտեսական եւ հանրային կյանքի մասնակցելու ավելի մեծ հնարավորություն ունենան։ Եվ այս առումով 500 մանկապարտեզի ծրագիրը շատ էական է»։

Նշվեց, որ «մինչեւ 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են թվով 144 նախադպրոցական հաստատությունում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930