«Ազատություն». Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք առկա հիմնախնդիրներ լուծելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու։
«Սա գործընթաց է, որի վրա մենք աշխատում ենք արդեն որոշ ժամանակ», – ասել է Միլլերը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնականը պարբերաբար այցելում է տարածաշրջան։
Պետդեպարտամենտը երեկ հաղորդեց, որ Ջեյմս Օ՛Բրայենը, հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: