Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ով էր, որ պատերազմը «կառավարեց» այնպես, որ Արցախն ու Հայաստանը ծանր պարտություն կրեցին. «Փաստ»

Հունիս 27,2024 10:24

Այն ով էր, որ երկիրը ուղղակիորեն տարավ պատերազմական արկածախնդրության, որ իր անհավասարակշիռ (իրականում լավ էլ հաշվարկված) հայտարարություններով գործնականում լեգիտիմացրեց Արցախի ու Հայաստանի վրա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան: Այն ով էր, որ պատերազմը «կառավարեց» այնպես, որ Արցախն ու Հայաստանը ծանր պարտություն կրեցին, որ Շուշին ու Հադրութը հանձնվեցին թշնամուն, որից հետո առանց կրակոցի Քաշաթաղն ու Քարվաճառը հանձնվեցին թշնամուն: Էլի՝ Նիկոլ Փաշինյանն էր, իր իշխանավորների ու քպականների հետ: Իսկ այն ով էր, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրեց: Փաշինյա՛նը: Իսկ այն ով էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին գնաց Պրահա ու Էրդողանի, Ալիևի հետ պայմանավորվեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը ադրբեջանական է ու պիտի հանձնի: Փաշինյա՛նը: Իսկ ով էր, որ այդպիսով աջակցեց Ալիևին, որպեսզի նա շրջափակման ու սովի մատնի Արցախի հայությանը:

Ով էր, որ մարդկանց այնպիսի փակուղու մեջ դրեց, որ կա՛մ պիտի մեծից փոքր կոտորվեին, կա՛մ գաղթական դառնային: Փաշինյա՛նն է «այդ ով»-ը: Իսկ ով էր, որ հայտարարեց, որ եթե Արցախի վրա թշնամին հարձակվի, ապա Հայաստանը ոչինչ չի անելում, որպեսզի… չներքաշվի պատերազմի մեջ: Ու չարեց ոչինչ: Փաշինյանն է դա: Արցախը հանձնել է Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, իր նախարարներով, իր խմբակցությունով հանդերձ: Արցախն ուրացել ու հանձնել է Փաշինյանը: Այն Փաշինյանը, որ ատելով ատում է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, թե՛ Հայոց եկեղեցին, թե՛ հայությանը, ներառյալ՝ Արցախի հայությանը: Ու Հայաստանի և Արցախի այսօրվա վիճակը ասվածի ամենից ցայտուն ու ցցուն ապացույցն է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930