Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում Արցախը պահելու քանի հատ շանս եք ունեցել, մենակ թե ձեր ուշքն ու միտքը ոչ թե Արցախ պահելն է եղել, այլ ձեր իշխանությունը. «ՉԻ»

Հունիս 27,2024 08:30

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը»:

«ՉԻ». Հիշեցինք, թե ոնց էր Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ րոպեն մեկ շնորհակալություն հայտնում, որ կանգնեցրել է պատերազմը:

Հիշեցինք, թե Փաշինյանը ոնց էր խոստովանում, թե պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու մի քանի հնարավորություն է եղել, առանց Լաչինի ու Քելբաջարի տարածքները հանձնելու, երբ հակառակորդը դեռ Շուշիի մատույցներում էր: Բայց չի համաձայնվել ռուսների առաջարկին, որ իրեն դավաճան չհամարեն:

Էն Լավրովի պլան-մլան, դրանք ընդհանրապես չենք ասում:

Հիմա էս նույն մարդիկ, որոնք բազմիցս խոստովանել են, որ կարող էին շատ ավելի լավ պայմաններով Արցախի կարգավորման պայմանագիր կնքել, կանգնել ասում են, թե բա ռուսներն են գրավել Ղարաբաղը, տվել Ադրբեջանին:

Ռուսները պատերազմից հետո ինչ ղալաթներ են արել, դա առանձին թեմա է, բայց մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում Արցախը պահելու քանի հատ շանս եք ունեցել, մենակ թե ձեր ուշքն ու միտքը ոչ թե Արցախ պահելն է եղել, այլ ձեր իշխանությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930