Նովի Սադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի անդամ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը եզրափակիչ գոտեմարտում 10:0 բացահայտ առավելությամբ հաղթեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոեւին ու կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Մարատը իր բոլոր գոտեմարտերն ավարտեց ժամանակից շուտ ու մրցակիցներին այդպես էլ ոչ մի միավոր չտվեց:
Հայաստանի հավաքականի հաշվարկին այս առաջնությունում արծաթե մեդալ բերեցին 51 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ Ալեքս Մարգարյանը եւ 110 կգ Սեյրան Կիրակոսյանը: Իսկ Նարեկ Գրիգորյանը դարձավ բրոնզե մեդալակիր 65 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում` արծաթե մեդալակիր Ալեքս Մարգարյանը