Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է.
«Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանն արդարացնող (ռեաբիլիտացնող) հիմքով կարճեց երեք արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Արցախցիները մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Դատավորը միջնորդությունը քննել և որոշում է կայացրել մի քանի դատական նիստում, բայց նախնական դատալսումների ընթացքում։ Այլ խոսքով, կարճման հիմքն այնքան բացահայտ էր, որ չէր պահանջում անգամ ապացույցների հետազոտում։
Շնորհակալ ենք դատավոր Խաչատրյանին՝ օբյեկտիվ քննության և արդար դատական ակտ կայացնելու համար»։
Կարդացեք նաև