Հայաստանի պատանի բռնցքամարտիկները Սարաեւոյում հաջող են մեկնարկել մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մեր ինը բռնցքամարտիկներ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք են վաստակել: Նրանք են. 48 կգ քաշային կարգ՝ Սիմոն Սիմոնյան, 50 կգ՝ Առնո Դարչինյան, 54 կգ՝ Տիգրան Հովսեփյան, 60 կգ՝ Մարտին Սահակյան, 63 կգ՝ Ալեքս Պետրոսյան, 66 կգ՝ Արտյոմ Ստեփանյան, 70 կգ՝ Ալեն Ստեփանյան, 75 կգ՝ Սամվել Սիրամարգյան, +80 կգ՝ Հրաչ Խաչատրյան:
Առնվազն բրոնզե մեդալ նվաճելու համար այս բռնցքամարտիկներին անհրաժեշտ է տանել եւս մեկ հաղթանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ