«Բարի գալուստ խաղաղության օլիմպիական հուր մարդու իրավունքների օրրան»,-հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճում դիմավորելով Փարիզի Օլիմպիական խաղերի օլիմպիական ջահը։
Նա նշեց՝ ականատես ենք լինում մի պատմական իրադարձության։ Նշենք, որ օլիմպիական ջահը «շրջել է» Ստրասբուրգի փողոցներով և հյուրընկալվել ԵԽԽՎ նիստերի դահլիճում։
Թեոդորոս Ռուսոպուլոսը նշեց, որ իրենց լավագույն մաղթանքներն են հղում Միջազգային օլիմպիական կոմիտեին և Ֆրանսիային Օլիմպիական 33-րդ խաղերի կազմակերպման համար։
Կարդացեք նաև
Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը վառվել է արևի լույսից ստացված կրակից ապրիլի 15-ին՝ Հունաստանի Օլիմպիա սրբավայրում։
Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնատար անձինք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ