Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Փոթորիկի մէջ մնացած լիբանանեան նաւը անմիջական կարիքը ունի նաւապետի

Հունիս 26,2024 17:15

«Ազդակ». «Փոթորիկի մէջ մնացած լիբանանեան նաւը անմիջական կարիքը ունի նաւապետի». Այսպէս արտայայտուեցաւ Արամ Ա. կաթողիկոս 25 յունիս 2024-ին, մարոնի եկեղեցւոյ կեդրոնատեղի Պքերքէի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ ու իսլամ հոգեւոր պետերու հաւաքին:

Մարոնի եկեղեցւոյ պետ Ռայի պատրիարքին հրաւէրով տեղի ունեցած յիշեալ հաւաքի ընթացքին յաջորդաբար խօսք առին Ռայի պատրիարք, կարտինալ Փարոլին, Արամ Ա. կաթողիկոս եւ Աուտէ արքեպիսկոպոս. իսկ իսլամներուն կողմէ` հանրապետութեան միւֆթի շէյխ Տըրիան, շէյխ Ապի Մունա եւ շէյխ Ալի Քատուր: Բոլորը շեշտեցին նախագահական շուտափոյթ ընտրութեան կարեւորութիւնը:

Վեհափառ հայրապետը առիթը ունեցաւ կարտինալ Փարոլինի հետ երկար զրոյց ունենալու եւ Լիբանանի նախագահական ընտրութեան գծով իր տեսակէտը պարզելու. վեհափառ հայրապետը նաեւ անդրադարձաւ Հայաստան-Ազրպէյճան յարաբերութեան եւ Արցախի ժողովուրդին միջազգային երաշխաւորութեամբ վերադարձի ու հայ ռազմագերիներու հարցին:

Յայտնենք, որ այս հարցերուն վեհափառ հայրապետը անդրադարձած էր Վատիկանի մէջ եւս իր ունեցած հանդիպումներուն ընթացքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930