«Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք՝ իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենքի մատակարարումների հարցը։
Նրա խոսքով՝ դա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը՝ լինել ամենուր և պատասխանատվություն չկրել։