Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենք նաև հրավերներ, սակայն միջոցներ չունենք ներկայանալու». Ստեփանակերտի թատրոնը վճռականորեն է տրամադրված՝ չդադարեցնել իր 92-ամյա գործունեությունը. «Ապառաժ»

Հունիս 26,2024 16:51

«Ապառաժ». Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2023 թվականի սեպտեմբերի  բռնատեղահանությունից հետո փորձում է պահպանել իր գործունեությունը Երևանում։ Չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, թատրոնը վճռականորեն է տրամադրված՝ չդադարեցնել իր 92-ամյա գործունեությունը։

Թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ամեն գնով պետք է պահպանվի Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը. «Իհարկե կան դժվարություններ, որոնք կապված են ֆինանսավորման, փորձերի համար մշտական տեղի բացակայության և առհասարակ թատրոնի հիմնական տեղ չունենալու հետ, բայց թատրոնը տրամադրված է աշխատելու, և կփորձենք վերականգնել խաղացանկի արդեն եղած ներկայացումները, ունենք նաեւ հրավերներ, սակայն միջոցներ չունենք ներկայանալու»։Թատրոնի նախկին գեղարվերստական ղեկավար, դերասան Մարատ Դավթյանն  «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձավ թատրոնի դժվարություններին․«Կարծում եմ, բոլորին է հուզում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ճակատագիրը։Մեր թատրոնի պահանջարկը միշտ էլ կա, սակայն այսօր հնարավորություններն են քիչ։ Տեղ չունենք ներկայացումներին պատրաստվելու, նոր բեմադրություննուներով հանդես գալու։ Մեր դերասաններն այսօր Հայաստանի տարբեր թատրոններում են ներկայացված։ Ինքս աշխատանքի եմ անցել  Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում։2020 թվականից հետո Արցախի թատրոնը ճգնաժամ էր ապրում, սակայն կարողանում էր իր բեմադրություններով ներկայանալ հանդիսատեսին։ Հույս ունեմ, որ հիմա նույնպես կկարողանանք հաղթահարել խնդիրները, կգտնենք ֆինանսավորողներ ու կներկայանանք թատերասեր հասարակությանը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը պահելը պետք է գերնպատակ լինի»։

Նշենք, որ տեղահանվելուց հետո Արցախի պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, հանդես եկել յոթ ներկայացումներով։ Ինչպես նաև Երևանում հանդիսատեսի դատին է հանձնել «Անմահների դիրքը» ներկայացումը։  Ստեփանակերտի թատրոնն այսօր ունի բոլորիս աջակցության կարիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930