Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիեւն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան

Հունիս 26,2024 15:08

«Արմեն Գրիգորյանն ինձ համար ամենահակասական պերսոնաժն է, որովհետեւ լինելով ծնունդով արցախցի, իր հարսանիքը տոնելով Շուշիում, իրեն նման կերպ է պահում: Իմ մեջ տպավորվել էր, որ նա «Հարսանիք լեռներում» արտահայտությունը դիտավորությամբ սխալ էր գրել, գրել էր՝ «հարսանիք Շուշիում»: Եվ ահա ծնունդով եւ արմատներով արցախցի, Շուշիում ամուսնացած մարդն այսօր այնպես է լծվել Արցախը հանձնելու եւ Հայաստանը կործանելու գործին, որ կարծես դա է իր կյանքի ողջ նպատակը» ,-«Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին գործողություններին ու հայտարարություններին :

«Բայց ինձ համար Արցախի վրա խաչը վերջնական դրված կլինի այն ժամանակ, երբ Արցախում ամբողջությամբ ապրեն ադրբեջանցիները, ես դեռեւս անհույս լավատես եմ, եւ կարծում եմ, որ դեռեւս իրադարձություններ են փոխվելու»,-հավելեց Նաիրա Կարապետյանը:

 

Դառնալով Արմեն Գրիգորյանին՝ ԱԺ նախկին պատգամավորը հավելեց. «Նա այնպիսի ջանասիրությամբ է հայաստանակործան, թուրքահաճո գործունեություն ծավալում, որ կարծես լույս աշխարհ է եկել հենց այդ նպատակով: Ադրբեջանը, իրենց ասելով, ներկայացրել է 10-ից ավել տարբերակ, բայց ես Ադրբեջանի իշխանությունների կողմից որեւէ նման հայտարարություն չեմ լսել: Ես հակված եմ լսելու երկու երկրների ասածները՝ համադրելու եւ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում: Նաեւ միտք է հնչել, որ մեկ ամսվա ընթացքում ուզում ենք կնքել Խաղաղության պայմանագիր կոչվածը:

Այս ամենը կանխատեսելի էր, որովհետեւ երբ մեկնարկեց «սրբազան շարժումը», իմ առաջին կանխատեսումը եղել է այն, որ նրանք արագացնելու են, տորպեդահարելու են, Տիգրանաշենն են պահանջելու, կարեւոր ստրատեգիական դիրքեր՝ Սյունիքից, գալու են վերջում հասնեն «Զանգեզուրի միջանցքին»:

Ես չեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, որովհետեւ Ալիեւը առանց այդ պայմանագրի՝ ստանում է այն ամենը, ինչ պահանջում է, մինչդեռ Խաղաղության պայմանագիր ստորագրելու պարագայում այդ պահանջները ներկայացնելը փոքր-ինչ դժվարանալու է, քանի որ թղթի վրա ֆիքսված են լինելու ինչ-որ կետեր…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930