Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների

Հունիս 26,2024 15:28

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե’ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե’ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ’ ստանալով վերջիններիս հավանությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:

Նախաձեռնությունը հունիսի 26-ին քննարկվել է ԱԺ պատգամավորների, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Մասնակիցները ողջունել են մտահղացումը: Նշվել է, որ առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ արդեն կան արձագանքներ:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին մասնակից լինելու երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը, ձեռք բերելու նոր հմտություններ, ծանոթանալու բանակի առօրյային: Պատգամավորի տեղեկացմամբ ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում:

Մասնակիցները մանրամասն քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Մի բան ասելու մարմաջ ունի այս մարդը։ Հիմա էլ “առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների:”
    Հարց ․ երեք զավակներից քանի՞ թոռ ունի նա, որ երկրում են եվ քանիսն են այս ծրագում ծառայել ։Կարող են օրինակ ծառայել ։
    Այդ երիտասարդները արդե՛ն իրենց զինվորական պարտադիր ծառայությունը կատարել են Հայրենիքի առաջ ; Ինչու չ՛առաջարկել այդ կամավորական ջոկատները կազմավորել բանակից խուսափած, ծառայության տարիքը անցած , տարեկետում ստացած տղաներով եվ հաշվեն այդ ամիսները որպես զինվորական ծառայության այլընտրանք։
    Եվ ինչո՞ւ կամավորական։ Ազգային ժողովի հանձնախմբերը միլիոնավոր դրամներ են ծախսում աշխարհի տարբեր երկրներ մեծ-մեծ շքախմբով դատարկ այցելություններ կատարելով ։ Այդ գումարները անհապաղ կրճատել եվ բոլորը ուղղել դիրքերի ամրացման շինարարական աշխատանքներին։
    1988թ -ից հետո ,շարունակելով ապրել Գյումրիի տնակում, դեռ 1994՞ թե 95թ-ից լսեցի այս մարդու մասին կապված ինչ որ օբյեկտում հյուրերի հետ անվճար սնվելու մասին ։ Ա՛յն թվերին, երբ ձեռքներս ընկած հացից մնացած ավելցուկը չորացնում էինք ու կախում “Դոմիկի” ցածր առաստաղից ։ Չ՛սիրելուս պատճառներից մեկն էլ հե՛նց դա էր։ Ես աշխատում էի ու սոված էի, նա աղետի գոտու հարցերն էր ” կարգավորում” եվ կուշտ էր։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930