Հունիսի 26, Երևան. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է, որ Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանը և Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի գալիք տարվա ամռանը:
«Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը և ճանապարհ կհարթի դեպի ավելի ամուր ՏՏ հարաբերություններ Հայաստանի և Ճապոնիայի միջև», – ընդգծեց պարոն Յամամոտոն:
Թումոյի հեղինակային կրթական ծրագրի կիրառմամբ՝ կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների:
«Թումոն սովորելու մասին է: Մեզ համար կարևոր է ինչպես ճապոնացի պատանիներին սովորելու նոր հնարավորություններ ընձեռելը, այնպես էլ միջազգային գործընկերներից սովորելը», – նշեց Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:
Կարդացեք նաև
Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում: Նախատեսվում է նաև բացել նոր կենտրոններ Ամստերդամում, Լոս Անջելեսում և մի քանի այլ քաղաքներում:
Թումո