Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել, կամ ավտոմեքենայի տակ գցել:
Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Սուրեն Թ․-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սիլիկյան հին խճուղու մոտ ոմն Գագիկը գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սուրեն Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուրեն Թ․-ին մարմնական վնասվածքներ են հասցրել Երևանի բնակիչներ 39-ամյա Գագիկ Հ․-ն և 38-ամյա Տիգրան Գ․-ն:
Կարդացեք նաև
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկ Հ․-ին և Տիգրան Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: