Sputnik Արմենիա. Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի սպորտային քաղաքացիությունը ՀՀ-ով փոխելու որոշումը կայացրել է նրա ընտանիքը:
«Ընտրությունը պատահական չի եղել, մի քանի գործոններ միավորվել են։ Առաջին հերթին հոգևոր առումով Հայաստանը շատ մոտ է մեզ։ Ես ու ամուսինս այստեղ ենք եղել 20 տարի առաջ, վանքերը մեզ վրա մեծ տպավորություն են թողել։ Մեզ համար շատ կարևոր է, որ այնտեղ ապրում են հավատացյալներ, քրիստոնյաներ»,- ArmeniaSputnik-ի հետ հարցազրույցում ասել է նրա մայրը` Լիդիա Տոպորովան։