Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում սահմանազատման գործընթացը մեր գնահատականով ավելի շատ կայունություն է բերել». Արմեն Գրիգորյան

Հունիս 26,2024 13:08

Այսօր Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոնի ԱՊՐԻ ֆորում 2024-ին էր մասնակցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ այն սահմանային սյուները, որոնք տեղադրվել են Տավուշում, արդյոք մենք կարո՞ղ ենք հանգիստ խղճով ասել, որ Տավուշն ավելի անվտանգ է դարձել՝ հաշվի առնելով նաեւ, որ վարչապետը դրան զուգահեռ նաեւ ասում էր, որ որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Տավուշում սահմանազատման գործընթացը մեր գնահատականով ավելի շատ կայունություն է բերել, բայց ամբողջական կայունության համար բնականաբար խաղաղության պայմանագիր է պետք: Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու: Սա է երաշխիքը»:

Հարցին՝ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չպահեց Ադրբեջանը, ո՞նց կարող է խաղաղության պայմանագիրը պահի՝ նա պատասխանեց, որ այդ մասին խոսել է:

Սահմանազատման գործընթացի մասին լրագրողներից մեկը հարցրեց՝ եթե հիմքը 76 թվի քարտեզն է, քարտեզագիրներն ասում են, որ այդ քարտեզով Հայաստանը ստանալու է բավականին բարձունքներ՝ շատ կարեւոր, դուք նստել, դա քննարկե՞լ եք՝ նա պատասխանեց. «Ի՞նչ բարձունքներ, մենք բարձունքներ չենք քննարկում, քննարկել ենք սահմանը որտեղով է անցնում»:

Հարցրեցինք՝ հաջորդը սահմանազատում պետք է լինի Ջերմուկո՞ւմ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցով դեռեւս համաձայնություն չունեն:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930