Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գտնում եմ, որ ճիշտ չի դա փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ». Արմեն Գրիգորյանը՝ գերիների վերադարձի մասին

Հունիս 26,2024 12:38

Այսօր Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոնի ԱՊՐԻ ֆորում 2024-ին էր մասնակցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լրագրողները նրան հարցրեցին՝ դուք խոսում եք խաղաղությունից, բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի է Բաքվում, նրանց մասով որեւէ քննարկում, բանակցություն ծավալո՞ւմ եք, որ վերադարձնեք: Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Միանշանակ, բոլոր գերիների վերադարձը միշտ քննարկում ենք, դա եղել է միշտ մեր օրակարգում: Անցած տարի ունեցել ենք որոշակի հաջողություններ, 32 գերի վերադարձվել են, բայց մենք դրանով չենք բավարարվել»:

Հարցին՝ խաղաղության համար դա գլխավոր նախապայման չէ՞՝ նա պատասխանեց. «Ես գտնում եմ, որ ճիշտ չի դա փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ: Մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան՝ այսօր կամ վաղը»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ունենալ Խաղաղության պայմանագիր՝ առանց ռազմաքաղաքական գերիներին վերադարձնելու՝ նա պատասխանեց. «Ինչպես ասացի, շատ կարեւոր է, որ մենք աշխատենք այն ուղղությամբ, որ հնարավորինս արագ վերադարձնենք: Խաղաղության հաստատումը նաեւ նշանակում է գերիների վերադարձ, մենք պետք է աշխատենք, որպեսզի խաղաղության հաստատումը համապարփակ լինի ու բոլոր ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930