Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում անուն տալ, բայց մեկ բարձրաստիճան պաշտոնյայի ՀՀ-ում ասվել է, որ եթե ՌԴ-ն մատակարարի մեզ զենք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են». Արմեն Գրիգորյան

Հունիս 26,2024 12:25

Այսօր Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոնի ԱՊՐԻ ֆորում 2024-ին էր մասնակցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լրագրողները նրան հարցրեցին՝ Ֆրանսիայից երբ զենք է ձեռք բերվում, կամ համագործակցության պայմանագիր է լինում այլ երկրի հետ, բողոքի ձայնն է բարձրանում Հայաստանի դեմ, մեղադրանքի սլաքներ են ուղղվում, թե Հայաստանը չի նպաստում խաղաղությանը, նաեւ ԱՄՆ համանախագահը նշեց, որ Ֆրանսիայից զենքի ձեռքբերումը չի նպաստում խաղաղությանը, ստացվում է՝ տարածաշրջանում խաղաղության պատասխանատուն միայն Հայաստա՞նն է, իսկ Ադրբեջանը կարող է զինվե՞լ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը նախ զենք եւ զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ու մինչեւ այս պահը ձեռք բերված բոլոր զենքերը օգտագործվել են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանի երկրները, միջազգային գործընկերները կարող են աջակցել ու շատ դեպքերում աջակցում են»:

Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների, ՀԱՊԿ-ի մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց. «Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի Ռուսաստանի հետ 96%-ից իջել է 10%-ից քիչ, դա Ռուսաստանի ընտրությունն է, ՌԴ-ն է որոշել չմատակարարել այդ զենք-զինամթերքը, մինչեւ այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքել ենք 2021, 2022-ին»:

Թե ինչով է բացատրվում զենքը չմատակարարելը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Մենք բացատրություն ենք լսել, որ դրա հիմնական պատճառը պատերազմն է Ուկրաինայի հետ: Բայց պայմանագրեր կան: Ես չեմ ուզում անուն տալ, բայց ասեմ, որ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստանում ժամանակին ասվել է, որ եթե Ռուսաստանը մատակարարի մեզ զենք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են»:

Թե ինչպես են զարգանալու հիմա ՌԴ-ի հետ հարաբերությունները, դա, ըստ Արմեն Գրիգորյանի, կախված է, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    էշ-էշ դուրս տուեցին Ադրբեջանի դէմ, Արցախը կորսնցուցինք:

    Հիմա ալ էշ-էշ դուրս են տալիս Ռուսաստանի դէմ, եւ հիմա ալ ՀՀէն խոշոր մաս մը պիտի կորսնցնեն:

    Որեւէ ցեղի մէջ, Աշխարհի Պատմութեան որեւէ պահին, անհնար է գտնել այս աստիճանի հրէշային հայվաններ: Ոչ իսկ երեւակայական գիրքերի կամ ֆիլմերու մէջ:

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930