Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը կարևորեց հայոց թեմերից ուխտագնացությունների կազմակերպումը. հնարավորություն է իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին

Հունիս 26,2024 12:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։

Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռում իրենց ուխտը Սուրբ Էջմիածնում նորոգելու, ինչպես նաև հաղորդ դառնալու հայրենիքում առկա մարտահրավերներին և իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։

Հայոց Հովվապետը պատգամեց ուխտավորներին զորանալ առ Աստված հավատքով, կրթել ու դաստիարակել իրենց զավակներին աստվածպաշտությամբ, եկեղեցասիրությամբ ու հայրենասիրությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930