Մեկ ուշագրավ կետ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի երեկվա հարցազրույցից.
«Խոսելով մեր ռազմական համագործակցության մասին՝ մենք առաջին հերթին նշում ենք եղբայրական Թուրքիային։ Շուշիի հռչակագրի համաձայն մենք դաշնակիցներ ենք, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է ոչ միայն կրթության և վերապատրաստման, այլ բոլոր ոլորտներում։
Նույնիսկ մեր կառավարման կետերը կապված են միմյանց հետ։ Մենք համատեղ գործունեություն ենք ծավալում։ Մեր պարոն նախագահը մի հայտնի խոսք ունի՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։
Հասանովը խոստովանում է, որ երկու երկրների բանակների կառավարումը իրականացվում է համատեղ, ինչը ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Ինչպես 2020թ. պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ Ադրբեջանի բանակը ուղիղ ղեկավարվում է թուրքերի կողմից։ Կարելի է ասել, որ բանակի կառավարումը գտնվում է ոչ թե Հասանովի, այլ ՊՆ խորհրդական թուրք գեներալ Բահթիյար Էրսայի ձեռքում։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք