Վաշինգտոն – Ս.թ. հունիսի 25-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), որին միացան ԱՄՆ 47 կոնգրեսակկներ, նամակ հղեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որտեղ ընդգծվեց Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ խոցելի վայրերի շարունակվող ոչնչացումը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆի երկկուսակցական նամակն ուղղված պետքարտուղար Բլինքենին, որում ընդգծվում է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանման խիստ կարևորությունը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Ադրբեջանի շարունակվող ցեղասպան քաղաքականությունն արտացոլվում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտների համակարգված ոչնչացման մեջ: Մենք կոչ ենք անում վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և մեր մշակութային ինքնության հետագա կորուստը կանխելու համար»:
Նամակում վարչակազմին կոչ արվեց «արագ քայլեր ձեռնարկել» և մեջբերվել է Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդը (Caucasus Heritage Watch)՝ նշելով, որ «Ադրբեջանը պատասխանատու էր Նախիջևանի անկլավում գտնվող հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսի ոչնչացման համար 1997-2011 թվականներին… 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ, արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը այս տարածաշրջանում, ինչպես նաև դրա շուրջը։
Նամակում ընդգծվել է Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (հայտնի է նաև որպես Կանաչ ժամ/Կանաչ եկեղեցի) վերջերս իրականացված վերակառուցումը՝ որպես «հայերի համար նշանակալի արժեք ունեցող վայրերի անաղմուկ ոչնչացման օրինակ… այս գործողությունները բարենպաստ չեն և, ի վերջո, հանգեցնում են հայկական մշակույթի ոչնչացմանը և տարածաշրջանի՝ դրա պատմական հայկական արմատներից համակարգված մաքրմանը»:
Կարդացեք նաև
Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վայրերը, որոնց թիվը հասնում է մոտ 500-ի, համաշխարհային նշանակալի արժեք ունեն, ինչի օրինակ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայկական «խաչքարերի» ներառումը Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչը «վկայում է այս արտեֆակտների նշանակալի մշակութային արժեք լինելու մասին»:
Նամակում նաև նշվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) ժամանակավոր միջոց է ընդունել 2021թ.-ի դեկտեմբերին՝ պայմանավորված «տարածաշրջանից հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացման և հնարավոր ջնջման արժանահավատ ռիսկով», որով կոչ է արվում Ադրբեջանին ձեռնպահ մնալ «հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց»։ Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով ICJ-ն 2023թ.-ի նոյեմբերին ընդունեց ևս մեկ ժամանակավոր միջոց և կոչ արեց Ադրբեջանին «հավատարիմ մնալ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով»:
Նամակն ավարտվում էր Պետդեպարտամենտին խնդրելով «ավելին անել՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները» և բարձրաձայնել այդ մտահոգությունների մասին, երբ վարչակազմը հանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ:
«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին ապահովել, որ բոլոր ամերիկացի դիվանագետները առաջնահերթություն տան այս հարցին՝ բարձրաձայնելով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ… Խիստ կարևոր է, որ վարչակազմը կոչ անի անհապաղ դադարեցնել ադրբեջանական գործողությունները, որոնք կարող են վերացնել հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը: Այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն»:
Նամակը ստորագրեցին հետևյալ կոնգրեսականները. Թոնի Քարդենաս (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուդի Չու (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լու Կորեա (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստա (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշու (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմի Գոմես (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սառա Ջեյքոբս (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բարբարա Լի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոմ ՄաքՔլինթոք (հանրապետական, Կալիֆորնիա), Գրեյս Նապոլիտանո (դեմոկրատ, Կալիֆորնիա), Սքոթ Փիթերս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քեթի Փորթեր (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լինդա Սանչես (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ադամ Շիֆ (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաո (հանրապետական, Կալիֆորնիա), Ջոն Լարսոն (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Էլենոր Հոլմս Նորթոն (դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Սենֆորդ Բիշոփ կրտսեր (դեմոկրատ, Ջորջիա), Շոն Քաստեն (դեմոկրատ, Իլինոյս), Դենի Դևիս (դեմոկրատ, Իլինոյս), Ջոնաթան Ջեքսոն (դեմոկրատ, Իլինոյս), Ռաջա Կրիշնամուրթի (դեմոկրատ, Իլինոյս), Ջեն Շաքաուսքի (դեմոկրատ, Իլինոյս) , Բրեդ Շնայդեր (դեմոկրատ, Իլինոյս), Ջեյք Օշինքլոս (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սթիվեն Լինչ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ ՄաքԳավերն (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սեթ Մուլթոն (դեմոկրատ, Մասաչուսեթս), Լորի Թրահան (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն Սարբեյնս (դեմոկրատ, Մերիլենդ), Էլիսա Սլոտկին (դեմոկրատ, Միչիգան), Հեյլի Սթիվենս (դեմոկրատ, Միչիգան), Իլհան Օմար (դեմոկրատ, Մինեսոտա), Ջոշ Գոթհայմեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Էնդի Քիմ (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբ Մենենդեզ (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ֆրենկ Փալոն (դեմոկրատ, Նյու Ջերսի), Սյուզի Լի (դեմոկրատ, Նևադա), Դինա Թայթուս (դեմոկրատ, Նևադա), Գրեյս Մենգ (դեմոկրատ, Նյու Յորք), Ջոյս Բիթի (դեմոկրատ, Օհայո), Բրենդան Բոյլ (դեմոկրատ, Փենսիլվանիա), Դուայթ Էվանս (դեմոկրատ, Փենսիլվանիա), Սյուզան Ուայլդ (դեմոկրատ, Փենսիլվանիա), Գեյբ Ամոն (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սեթ Մեգազիներ (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Գրեգ Կասար (դեմոկրատ, Տեխաս) և Դոնալդ Բեյեր (դեմոկրատ, Վիրջինիա):
Ամերիկայի հայկական համագումար