Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանին անհանգստացնում են Ադրբեջանի հաղորդագրությունները, առաջարկել ենք, որ համատեղ պետական մեխանիզմ ստեղծենք. Արմեն Գրիգորյան

Հունիս 26,2024 11:25

Այսօր Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոնի ԱՊՐԻ ֆորում 2024-ին էր մասնակցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Ադրբեջանը տեղեկատվություն է տարածում, որը հետո հերքում է հայկական կողմը, բայց սա արդեն աշխատանքային ոճի է վերածվել, ինտենսիվացել են այդ հաղորդագրությունները, ինչը սպասում է ձեւավորում նոր էսկալացիայի, հայկական կողմը սպասո՞ւմ է էսկալացիայի՝ նա պատասխանեց. «Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետեւ միանշանակ հայկական կողմից քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, այսինքն, կրակոցներ չեն եղել եւ մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում: Բայց նաեւ մենք Ադրբեջանին հրապարակային առաջարկել ենք, որ համատեղ պետական մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջեւ, դա կարող է լինել քննչական կամ այլ մարմին, որոնք կհետաքննեն դեպքերը ու վերջնական եզրահանգման կգան ու միջազգային հանրությանը հասկանալի կլինի»:

Արմեն Գրիգորյանը խոսեց նաեւ Բրյուսելի արձագանքի մասին, որ Եվրամիության դիտորդները կարող են օգտակար լինել, բայց ԵՄ դիտորդները հետաքննելու մեխանիզմ չունեն, ըստ նրա, կարող են համատեղ մարմին ստեղծել:

Հարցին՝ կհամաձայնի՞ Ադրբեջանը ներդնել հետաքննության մեխանիզմները, որովհետեւ տարիներ շարունակ մենք դրա մասին խոսել ենք, բախում կա Ադրբեջանի հետ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Բազմաթիվ բաներ տարիներ շարունակ չի եղել, բայց հնարավոր դարձավ որեւէ փուլում: Եթե Ադրբեջանը պնդումներ է անում, Հայաստանն ասում է՝ չի եղել, կարծում եմ, պետք է»: Առաջարկությունը հայկական կողմն արել է, սպասում է Ադրբեջանի արձագանքին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930