Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը խուսափեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցից

Հունիս 26,2024 10:30

«Հատկապես անցյալ տարի բոլորիս մտահոգել է Ադրբեջանից՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի արտաքսումը»,-hարցին՝ ինչպիսի՞ն է Ձեր և ՄԱԿ-ի մոտեցումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի գերիների ազատ արձակման խնդրին անհապաղ լուծումներ գտնելու հարցում, այսպես պատասխանեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրքը (լուսանկարում)։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրքի հետ հարցուպատասխանի ժամանակ փաստեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և փոխընդունելի խաղաղ կարգավորում գտնելու հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների վերադարձի հարցը։ Հայ պատգամավորը հարցրեց՝ արդյոք տեղյա՞կ է այս խնդրի մասին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, այդպես էլ չպատասխանելով հայ գերիների վերաբերյալ հարցին, հիշեցրեց՝ ՄԱԿ-ը մի շարք առաքելություններ է ստանձնել մասնավորապես՝ դեպի Հայաստան ավելին իմանալու, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի արտաքսված հայերի հետ և վստահեցրեց՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ իրենց երկխոսության մաս է կազմում այդ խնդիրներին լուծում գտնելը։

Այնուհետև նշեց․ «Վերադարձի իրավունք, իհարկե, կա։ Իրավունք կա ապահովելու, որ այդ անձանց գույքային իրավունքը հարգվի ու պաշտպանվի, և իսկապես կարևոր է, որ խաղաղության գործընթացը շարունակվի։ Խաղաղության գործընթացի մի մասը նաև հաշվետվողականության ու անցումային արդարադատության հարցերն են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930