Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակ հիշեցնել «նախկինների թալանի» մասին` անգամ եթե մարդիկ արդեն նորերի թալանն են մատնացույց անում. «Հրապարակ»

Հունիս 26,2024 10:34

Մի օր երեւի Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Խաչատուրյանը հերոսի կոչումներ կտան համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյքերին, նրանց կառավարիչներին, ֆեյք-ֆաբրիկաներ ու քոմենթչիների բանակներ պահողներին: Չէ՞ որ նրանց վրա է դեռ կանգուն այս իշխանությունը: Սրանք գրոշներով, գուցե երբեմն` անշահախնդիր էնտուզիազմով եւ մոլորյալի ջերմեռանդությամբ, ահռելի աշխատանք են կատարում իրենց օգտին. ներշնչում են, որ ՔՊ-ական իշխանությունը դեռ հանրային վստահություն է վայելում երկրում, իսկ ցանկացած ընդդիմադիր շարժում եւ առաջնորդ հավերժորեն մերժված է, անգամ եթե մեկ ամիս առաջ է ասպարեզ եկել: Ընդ որում, հստակ նկատելի են կառավարության շենքից իջեցվող մեսիջները:

Ցանկացած պայքար, շարժում կապել «ռոբասերժական կլանի» եւ ղարաբաղցիների հետ: Ցանկացած հանրահավաքի մասին գրել, որ փողով են բերում:

Ցանկացած պայքար կապել Ռուսաստանի հետ` օգտվելով հակառուսական տրամադրություններից:

Շարունակ հիշեցնել «նախկինների թալանի» մասին` անգամ եթե մարդիկ արդեն նորերի թալանն են մատնացույց անում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930