Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս ֆիլմը շատ անգամներ ենք դիտել»․ Ջեյմս Ուորլիքը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առիթով

Հունիս 25,2024 22:50

«Դժվար է ասելը, թե ի վերջո երբ կհաստատվի խաղաղությունը և խաղաղության համաձայնագիրը երբ կկնքվի։ Մենք այս ֆիլմը շատ անգամներ ենք դիտել։ Եղել են ժամանակներ, երբ շատ մոտ ենք եղել վերջնակետին, բայց չենք կարողացել հասնել դրան»,- ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցկացված «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են»  թեմայով քննարկման ժամանակ ասաց Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգով բանակցություններին։

Նա նշեց՝ կան մի քանի կարևոր հարցեր, որոնց վրա բանակցությունները հիմնված են․ «Առաջինն անկլավների հարցն է։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը շատ համոզիչ քայլ արեց։ Մյուսը սահմանագծման և սահմանազատման հարցն է։ Այն երկար կտևի։ Երրորդ խնդիրը հաղորդակցային ուղիների հարցն է։ Երկու երկրների շահերից է բխում գտնել ճանապարհ միջանցք ստեղծելու համար»։

Ըստ ամերիկացի համանախագահի՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում կենսական կարևորություն ունի։ Ջեյմս Ուորլիքի փաստմամբ՝ բոլոր այս բանակցությունների նպատակը նաև այն է, որ այն հայերին, որոնց պատմական ծննդավայրը Լեռնային Ղարաբաղն է, նրանց հնարավորություն տրվի վերադառնալ իրենց ծննդավայր․ «Կարծում եմ՝ այս ողջ գործընթացի նպատակը այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար լինի վերադարձի հնարավորություն։ Եվ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապահովի անվտանգություն և պաշտպանություն վերադարձողների համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930