Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ

Հունիս 25,2024 23:30

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ:

Հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ մի շարք այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը` կարեւորելով Գերմանիայի կառուցողական դերն այդ հարցում:

Հայ պատգամավորները Թոբիաս Լինդներին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Միքայել Թումասյանն ու Հռիփսիմե Հունանյանը:

 

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930