Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Վարդան Ոսկանյան

Հունիս 25,2024 22:10

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։

Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։

Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից և անել ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերի ու վտանգի աղբյուր քաղցկեղային գոյացությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա։

Հետևաբար, բանաձևը բավականին պարզ է՝ Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե արհեստածին Ադրբեջանին հանձնվել»։ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930