Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի՝ տապալված խաղաղության օրակարգին ու խաչմերուկին հիմա էլ եկավ փոխարինելու «խաղաղության բրդո՞ւճը»․ քաղաքագետ

Հունիս 25,2024 21:21

Տավուշի մարզպետարանը տեղեկատվություն էր տարածել՝ հաղորդելով, որ հունիսի 29-ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոն, որի ընթացքում մասնակիցները կպատրաստեն իրենց ձևակերպմամբ՝ արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով «խաղաղության բրդուճ» արտահայտությանն, ասաց․ «Հիմա էլ Հայաստանի գործող իշխանությունների անմիջական մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում կազմակերպվում է «խաղաղության բրդուճ» միջոցառումը, որը զավեշտ է։

Զավեշտ է այնքանով, որ խաղաղությունը իջեցրել են կենցաղային մակարդակի ու արժեզրկում են բոլոր ձևաչափերով։ Իսկ ո՞ւմ հետ են այդ «խաղաղության բրդուճը» պատրաստվում կիսել․ Ադրբեջանը ուղղակի թքած ունի Նիկոլ Փաշինյանի բոլոր տեսակի խաղաղությունների վրա՝ սկսած խաղաղության օրակարգից, խաղաղության խաչմերուկից, պայմանագրից։

Հասկանալի է, որ «խաղաղության բրդուճ» արտահայտությունը հենց այնպես չի հայտնվել օրակարգում․ ադրբեջանական պետությունը, որն ամենօրյա ռեժիմով ամենավերջին վիրավորանքներ է հասցնում Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, ամեն օր տարածքային պահանջներ է ներկայացնում մեզ․ Ադրբեջանի նախագահը ելույթներ ունի, որտեղից 20-ից ավելի անգամ Հայաստանին ու հայ ժողովրդին անվանում է թշնամի և այլ վիրավորական մակդիրներ է կիրառում , հետաքրքիր է՝ ինչպե՞ս են հիմա էլ բրդուճի միջոցով խաղաղություն քարոզելու։

Նիկոլի խաղաղության օրակարգը, խաչմերուկը տապալվեցին, հիմա էլ անցե՞լ է բրդուճին։

Կենցաղային մակարդակում էլ մարդիկ բրդուճը կիսում են իրենց բարեկամի, հարազատի, ընկերոջ հետ, մեկը մյուսին որ տուն է հրավիրում, ասում է ՝ արի գնանք տուն, մի բրդուճ հաց ուտենք։ Բրդուճի միջոցով խաղաղության մասին հիշեցնելը մեկին, ով ատում է քեզ, ավելորդ է ու ստորացուցիչ։ Իսկ հայկական բուսականությունը ժողովրդականացնելու փառատոնին՝ «խաղաղության բրդուճ» առաջ մղելն ու գովազդելը կեղծ օրակարգ է։

Վերջիվերջո ամեն ինչ ունի չափ, ամեն ինչ ունի իր ժամանակը, բավ է՝ էս աստիճանի նվաստացնել ու նսեմացնել հայ ժողովրդին։ Ի դեպ, դա ոչ մեկին այսքան ժամանակ չի հաջողվել՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի»,-ասում է Գագիկ Համբարյան։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը` Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930