Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հունիս 25,2024 20:30

Հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի հատվածում և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 14:56–ին: Այրվել են բեռնատարի չորս անվադողը և թափքը։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930