Հրապարակվել է «Փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում» գենդերային վերլուծությունը:
Այն բացահայտում է փախստական կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների բազմազան կարիքները, ռիսկերն ու կարողությունները՝ ուսումնասիրելով այդ անձանց միջև գենդերային հարաբերությունները:
Վերլուծության նպատակն է ինֆորմացիոն հենք ապահովել և աջակցել մարդասիրական և վերականգնման ծրագրերին՝ փախստական բնակչության անհապաղ և միջնաժամկետ կարիքները հոգալու համար:
Այն ընդգծում է նաև այն մարտահրավերները, որոնց բախվել են հետազոտության մասնակիցները տեղեկատվության, բնակարանային, առողջապահության, հոգեկան առողջության աջակցության, դրամական փոխանցումների և աշխատանքի հնարավորությունների հասանելիության հարցում:
Կարդացեք նաև
Վերլուծությունը` այստեղ:
ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպություն և CARE Կովկասի գրասենյակ