Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ, որ տեղի ունեցող քննարկումները կհանգեցնեն համաձայնագրի»․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցի առիթով

Հունիս 25,2024 19:11

«Հույս ունեմ, որ տեղի ունեցող քննարկումները կհանգեցնեն համաձայնագրի և թույլ կտան վերականգնել այն կայունությունը, որի կարիքը կա տարածաշրջանում»,- ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հարցին՝ ի՞նչ կանի Լիտվայի նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման առնչությամբ, ի՞նչ է արվելու հետագայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսպես պատասխանեց Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Սոնա Ղազարյանը հիշեցրեց՝ ԵԽ Նախարարների կոմիտեն մայիսի 17-ին ընդունած որոշմամբ՝  լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Գաբրիելիուս Լանդսբերգիսը շեշտեց՝ Նախարարների կոմիտեն, իսկապես, իր լիակատար աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին․ «Հարաբերությունները կարգավորելու ամենաբարձր մակարդակը քաղաքական կամքն է և առանցքային է խաղաղության համաձայնագրի հասնելու համար՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք հարգմամբ»։

Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարը փաստեց՝ 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով ու վստահեցրեց․ «Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցառումների շարքը հասանելի է մնում երկու երկրներին՝ խթանելու երկխոսությունը և հաշտեցումը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930