«ՊՆ-ն իրեն վերաբերող հարցերով շատ օպերատիվ արձագանքում է, յուրաքանչյուր տեղեկատվություն տրամադրում է: Եթե նախկինում ինչ-որ չափ դժգոհություն կար արագության հետ կապված, վերջին ժամանակներում այդ խնդիրը կարծես թե չկա էլ»-այսօր ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի պատասխանը սա էր լրագրողների հարցերին, թե Տավուշը հիմա անվտա՞նգ է:
Նա ասաց, որ չի ցանկանում հարցերին պատասխանել:
Լրագրողների դժգոհություններին, որ հակառակորդը ակտիվացել է, ծնողները դժգոհում են, պատասխան տվեք հանրությանը, մարդիկ իմանան՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք հակառակորդը ակտիվ գործողությունների՞ է դիմում: Տեղեկատվական իրականությանը չհամապատասխանող տվյալներ է ինքը անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարություններով: Մենք պարբերաբար ամեն տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում, ստուգված տեղեկատվություն ենք տրամադրում, որ որեւէ խնդիր չծագի»:
Խոսելով սահմանում իրավիճակի մասին՝ Արման Սարգսյանն ասաց. «Եթե իրավիճակի անհանգստության մասին տեղեկատվություն լինի, մենք տրամադրում ենք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանը վրեժ է լուծում, ըստ ձեզ, սա վրե՞ժ է՝ փոխնախարարը արձագանքեց՝ «եկեք ես պատասխանեմ ՊՆ-ին վերաբերող հարցերին» ու մտավ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ