Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է «Ալֆա ֆարմ»-ին պատկանող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը

Հունիս 25,2024 17:54

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Շիրակի փողոց 1/68 հասցեում՝ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Վերոնշյալ լցակայանի և նավթամթերքի պահեստարանում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել է վերը նշված հասցեում, «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերությանը պատկանող և նրա կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը, ինչպես նաև ընկերության աշխատողներին և այլ անձանց արգելվել է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողության իրականացում։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930