Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

Հունիս 25,2024 17:46

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Ստանոն վերահաստատել է ԵՄ  պատրաստակամությունն՝ աջակցել խաղաղության գործընթացին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», – ասել է ԵՄ խոսնակը։

Լիլիթ Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930