Վատի շղթան Հայաստանում շարունակվելու է. ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` «Հայելի» ակումբում խոսելով Սիսիանի հատվածում հերթական հայ զինծառայողի մահվան դեպքի մասին. «Դեռեւս հայտնի չէ մեր զինծառայողի մահվան պատճառը, բայց ընկալելի է, որ զինծառայողը պետք է բժշկական ստուգում անցնի եւ պետք է լիարժեք առողջ լինի, որ նրան զորակոչեն բանակ կամ պայմանագրային ծառայության առումով նրա հետ պայմանագիր կնքեն: Հիմա սակայն անհայտ պայմաններում զինծառայողը դիրքերից տեղափոխվել է հիվանդանոց եւ այնտեղ մահացել է:
Մենք, կարծես, մեր հիշողությունը կորցնում ենք: Ամեն օր նոր զոհեր ենք ունենում ոչ միայն դիրքերում, այլեւ քաղաքացիական կյանքում: Մենք, կարծես, արդեն մոռացանք Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան դեպքը: Նրանց ծնողները վերջին հավաքը մի քանի ամիս առաջ կազմակերպել էին հրապարակում եւ օբյեկտիվ քննություն էին պահանջում: Բայց ինչ սրանք իշխանության են, մենք արդարադատության հետ կապված որեւէ հարց չենք կարող լուծել:
Այս զինծառայողի մահը եւս ազգակործան պատուհասների խղճի վրա է: Հետեւաբար, ինչքան սրանք տիրեն, մենք ունենալու ենք նոր զոհեր, նոր արհավիրքներ»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած պնդմանը, թե Ադրբեջանն ասում է, որ մենք 30 տարի իրենց չենք թողել ապրել, իսկ հիմա իրենց հերթն է մեզ ապրել չթողնելու, ապա նաեւ այն հայտարարությանը, իբր ընդդիմադիր շարժումները չեն հաջողում, որովհետեւ իր թիմն ունի գաղափարախոսություն եւ մարդիկ այդ գաղափարախոսության կրողն են, պարոն Պետրոսյանն ասաց. «Սկսեմ վերջից: Իրենց թիմն, իրոք, ունի գաղափարախոսություն եւ այդ գաղափարախոսությունն ուղղված է մեկ բանի. կործանել հայոց պետականությունը:
Կարդացեք նաև
Տեսեք, թե սա հիմա ինչպիսի հայտարարություն է անում, որը հերթական դավաճանական, թուրքական հայտարարություններից մեկն է: Այսպիսի հայտարարություն անգամ Ալիեւը, նրա խոսնակներից որեւէ մեկը չի անում, բայց անում է Նիկոլ Փաշինյան կոչվածը:
Նախ, եթե սրանք շարունակեն մեկ տարի, մեկ օր ավելի լինել իշխանության գլխին, ոչ միայն թույլ չեն տա, որ Հայաստանը ապրի, այլ Հայաստանը գոյություն չի ունենա: 30 տարվա ընթացքում ադրբեջանական որեւէ պրոպագանդա նման հայտարարություն չի արել: Հիշեք՝ ինչ անհրաժեշտ է Ալիեւին, առաջինը սրանք են կրկնում ու ասում: Դասալիքների մասին առաջինը Ալիեւն ասաց… Ալմաթիի հռչակագրի հետ կապված երբեւէ Ալիեւը որեւէ խոսք չի ասում՝ սա է ասում: Սահմանազատումը սա սկսեց Տավուշից, իբրեւ թե իր նախաձեռնությունն է՝ Ալիեւը հրապարակեց, որ դա իր նախաձեռնությունն ու առաջարկությունն է: Սահմանադրական փոփոխությունների մասին սրանք վայրահաչում են, բայց բոլորին արդեն հայտնի է, որ դա նույնպես Ալիեւի պահանջն է: Այսինքն, բոլոր պահանջները, որ Ալիեւը դնում է, սրանք իրականացնում են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ