Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնիշխանությունից խոսող մարդիկ ՀՀ-ի ոչնչացմամբ են զբաղված»․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 25,2024 16:49

Շարժումը վերադասավորումների փուլի մեջ է, որոշակի խնդիրներ կան, դրանք պետք է վերացնել եւ մեր պայքարի առանձնահատկությունը հենց նա է, որ անկեղծ խոսենք հանրության հետ․ «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից՝ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ ամեն ինչ բնականոն հունով ընթանում է եւ գլխավոր խնդիրը, որը որ շարժումը դրել էր իր առջեւ՝ կարճ ժամանակահատվածում հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, չի ստացվել։ Միաժամանակ, բանախոսը նկատում է՝ բավական մեծ աշխատանք կատարվել է, ինչը պետք է համադրել սպասվելիք աշխատանքների հետ, որպեսզի հնարավոր լինի հասնել վերջնական նպատակին։

«Սա ազգային ազատագրական շարժում է, որը չի կարող մարել, չենք կարող մենք թողնել ու գնալ մեր առօրյա գործերին, քանի դեռ վերջնական նպատակը չի իրականացվել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ նոր մարդիկ են միանում շարժմանը, որոշները հեռանում են։ Նաեւ՝ փաստահավաք խումբ է ձեւավորվել, որն այս ընթացքում ինտենսիվ փաստահավաք աշխատանք է իրականացնելու։

Նա «ցնորամտություն» որակեց Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ՔՊ-ականների հավաքի ժամանակ արած հայտարարությունները, որ 30 տարի մենք Ադրբեջանին նվաստացրել ենք, հիմա էլ մի այդքան շրջան իրենք պետք է մեզ նվաստացնեն, որ պետք է ներողություն խնդրենք մեր հաղթանակի եւ արժանապատիվ կյանքի համար եւ այլն, հավելելով, որ իր կարծիքով այդ ամենն ասելը ՀՀ իշխանությանը հրահանգավորվում է Ադրբեջանից՝ մեր հասարակությանն առաջիկա զիջումներին եւ ստորացումներին նախապատրաստելու համար։

Այս համատեքստում, Գառնիկ Դանիելյանն անգամ չգիտի ի՞նչ անուն տալ մարդկանց, ովքեր տապալել են պետության անվտանգությունը, տնտեսությունը եւ մնացյալ բոլոր ոլորտները, խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տապալման մասին։

«Աստված մեզ արդեն պատժել է․ 6 տարի է այսպիսի իշխանություն ունենք, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանի բանտերում է, այս ապաշնորհներն անգամ չեն կարողանում ճշտել կամ՝ գիտեն՝ չեն ցանկանում ասել, թե քանի՞ ռազմագերի ունենք ադրբեջանական բանտերում եւ ոչ մի աշխատանք չեն տանում նրանց ազատ արձակելու համար»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Խոսելով խորհրդարանում՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով լսումների եւ հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին էլ, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Ինքնիշխանությունից խոսող մարդիկ ՀՀ-ի ոչնչացմամբ են զբաղված»։

Նա համախմբման կոչ արեց՝ առաջիկա սպառնալիքներին դիմագրավելու եւ գործող իշխանությանը վերջապես հեռացնելու համար, որպեսզի հնարավոր լինի կանխել Հայաստանի կորուստը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Գառնիկ Դանիելյանը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930