Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։
Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար։
Բարձրագույն դատական խորհուրդ