Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության մանդատները Նիկոլի հեռացմանը չեն խանգարում»․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 25,2024 15:08

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, թյուր կարծիք կա, որ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մանդատների վայր դնելը սահմանադրական ճգնաժամ կառաջացնի եւ կբերի ԱԺ-ի լուծարմանը․ այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց նա։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հղում անողներին էլ նա պարզաբանում է՝ այդ ժամանակ ԱԺ երեք խմբակցությունները պայմանավորվեցին, վարչապետ չընտրեցին ու գնացին նոր ընտրությունների․ «Դա Նիկոլի օրակարգն էր, որին մենք դեմ էինք, այսօր էլ ենք դեմ»։

«Կարող եք ասել՝ քաղաքական ճգնաժամ կլինի․ այսօր էլ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ 2021 թվականի նոյեմբերի 9-ից Հայաստանում քաղաքական ճգնաժամ է եւ եթե ճգնաժամը հաղթահարված լիներ՝ մայիսի 9-ին հրապարակը լեցուն չէր լինի»,- ասաց նա՝ պնդելով՝ «ընդդիմության մանդատները Նիկոլի հեռացմանը չեն խանգարում»։

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ, Նիկոլին իշխանությունից հեռացնել չի հաջողվում, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները սատարում են նրա՝ Հայաստանը լուծարելու նախագծին․ «Հուլիսի 12-ին 30 լուսաձայնային նռնակ է նետվել խաղաղ ցուցարարների վրա, որեւէ միջազգային կառույցից մի հատ՝ «պու» լսե՞լ եք։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, 2016-ին ԱՄՆ դեսպանատունը ցույցը խաղաղ որակեց, ոստիկաններին էլ՝ բոբո, հիմա հակառակն է անում»։

Այս պայմաններում, բանախոսի դիտարկմամբ, եթե Նիկոլ Փաշինյանի օրակարգով արտահերթ ընտրություններ լինեն, դրանց ընթացքում, «Նիկոլն ում ուզելու՝ բռնելու է, ինչ ուզելու՝ անելու է, էդ արեւմտյան դեսպանատներն էլ ծափ են տալու»։

Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ի դեպքերն ու 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը նույնն է համարում եւ հիշեցնում՝ այն ժամանակ ինչ էին ասում եվրոպացի դիվանագետները, միջազգային կառույցները, հիմա՝ ինչ։ Այս ամենի պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ հավաքական արեւմուտքի նպատակը մեկն է՝ ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնել ու այդտեղ անկյունաքարային են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները․ «Նիկոլ Փաշինյանին ներվելու է ամեն ինչ, քանի դեռ նա հակառուսական գծի մեջ է»։ Ի լուր նաեւ ռուս որոշ գործընկերների էլ՝ Շարմազանովն ասաց, որ 2018-ին Նիկոլին իշխանության բերող ուժերի մեջ է եղել նաեւ Թուրքիան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Էդուարդ Շարմազանովը զարմացած է․ «Ո՞նց կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասի՝ 30 տարի Ադրբեջանին մենք չենք թողել ապրի, հիմա էլ․․․ վրեժ լուծելու ժամանակն է։ Այդ ո՞ր միջազգային կառույցն է արձանագրել՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ կա, ո՞ր կառույցն է արձանագրել, որ Հայաստանը Ադրբեջանին շրջափակման մեջ է պահել․․․ հակառակը՝ կա»։

Նման հայտարարություն անելով՝ բանախոսի համոզմամբ, Փաշինյանը լեգիտիմացնում է Արցախի հայաթափումը, Պրահայում՝ Մակրոնի եւ Շառլ Միշելի ներկայությամբ իր հանցավոր գործողությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, արդարացնում է Ադրբեջանի առաջիկա բոլոր գործողությունները, այդ թվում ռազմական, Հայաստանի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930