Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտա-փորձագիտական ֆորումում։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար է, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք», – նշել է Օվերչուկը հավելել. «Մենք պետք է հասկանանք նաև, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձավորությունից, դա նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետեւանքներ կունենա»։