Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա հունվարի 1-ին, ոչ թե սեպտեմբերի 1-ին․ հոկտեմբերին նոր ավտոբուսներ են գալու, որոշ տեխնիկական գործընթացներ պետք է լինեն․ Արմեն Գալջյան

Հունիս 25,2024 14:30

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման ժամկետի հետաձգման հարցին, ասաց՝ բովանդակային փոփոխություն չի կատարվում, պարզապես ժամկետն է փոխվում, սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1:

Նրա ներկայացմամբ՝ պայմանագրով հոկտեմբերին պետք է նոր ավտոբուսների մատակարարում լինի, որից հետո պետք է լինեն տեխնիկական գործընթացներ՝ վարորդների նշանակումներ համապատասխան գծերում, գործընթացներ ավտոբուսների տեխնիկական սպասարկման, գրանցման, մաքսազերծման մասով․ «Դրանով պայմանավորված՝ որոշեցինք, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի որոշումը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930