Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ իր եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները լարված չեն։ Այս մասին Գրիգորյանը հայտնեց Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գրիգորյանի եւ Ավինյանի հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով էլ հետաձգվում է տրանսպորտի հարցը։
«Իմ ու քաղաքապետի հարաբերությունները չեն լարվել, ո՛չ այդ հիմքով, ո՛չ այլ հիմքով։ Հարաբերությունները լարված չեն, շատ առողջ են, աշխատանքային, հանգիստ եղեք»,-ասաց Գրիգորյանը։
Երեւանի ավագանու այսօրվա նիստն առայժմ անցնում է շատ կառուցողական մթնոլորտում։
Այս առնչությամբ Գրիգորյանն ասաց․ «Շատ հաճախ շատ քաղաքացիների քաղաքական քննարկումները նայում են որպես թրեյլեր կինո։ Ավագանու նիստերն ու ԱԺ քննարկումները կինեմատոգրաֆիայի դրսեւորում չեն։ Ես շատ բարձր եմ գնահատում ցանկացած կառուցողական դրսեւորում»։
Կարդացեք նաև
Գրիգորյանի խոսքով՝ շատ լավ է, որ ընդդիմադիրներն ավելի շատ ոչ թե պոպուլիզմի կամ լրագրողների նշած՝ «դրայվի» դաշտում են գործում, այլ կառուցողական հարցեր են բարձրացնում, ինչից հանրությունը շահում է։
Անդրադառնալով նոր ավտոբուսների ներկրման ձգձգմանը, Գրիգորյանն ասաց՝ մրցույթի գործընթացում կան մի քանի մասնակիցներ, որոնցից մեկի հայտերի եւ բողոքների հետ կապված գործընթացը մի փոքր ձգձգվեց․ «Սա նորմալ է, գնումների օրենսդրության շրջանակներում է, ընդհանուր առմամբ ոչ մի արտառոց ուշացում չկա ոչ քաղաքապետարանի եւ մասնակցի կողմից։ Ուղղակի նախկինում եղել են դեպքեր, երբ պայմանագրային ժամկետին, ասենք, երկու ամիս է մնացած եղել, բայց ժամանակից շուտ ավտոբուսները ժամանել են։ Չբացառելով, որ նման իրավիճակ կարող էր լիներ նաեւ այս պայմանագրի դեպքում, մենք ավելի շուտ էինք ժամկետը դրել: Վստահ եմ, որ էլի ժամանակից շուտ կգան, բայց ոչ սեպտեմբերին։ Մեր խոստումը պահել ենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ