Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղբայրներին կթողնեն ծառայել նույն զորամասում, եթե նրանցից մեկի ծառայության ժամկետը չի գերազանցում 18 ամիսը

Հունիս 25,2024 13:17

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Գործող օրենքով, եթե մի եղբայրը ծառայում է մի զորամասում, մյուս եղբորը թույլ էին տալիս զորակոչել նույն զորամաս, եթե ծառայող եղբոր ծառայության ժամկետը չէր գերազանցել 17 ամիսը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ առավել մեծ թիվ են կազմում եղբոր 17-ից մինչեւ 18 ամսվա ծառայության միջակայքում մյուս եղբոր զորակոչի դեպքերը, դիմումները չէին բավարարվում ու դա հարուցում էր զինծառայողների ծնողների դժգոհությունը: Առաջացած խնդիրները լուծելու նպատակով, նպատակահարմար է գտնվել 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս:

Գործող օրենքով, եթե «Պատիվ ունեմ» ծրագրի ծառայության ժամկետից շուտ զորացրվում էին, պիտի վճարեին պետության՝ ուսման համար վճարած գումարի կրկնակին: Հիմա օրենքը բարելավում են ու «Պատիվ ունեմ» ծրագրից կարող են դուրս գալ առանց վճարելու, եթե զոհվածի եղբայր են կամ զավակ:

Մարտական գործողությունների ընթացքում եթե զինծառայողը տարկետման իրավունք է ձեռք բերել առողջական խնդիրների պատճառով, ժամանակավորապես ոչ պիտանի ծառայության դրույթը կտարածեն նրանց վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930