Հունիսի 12-ին ոստիկանության նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու՝ Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանա։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։
Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը։